Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ, 2012 թվականից գործում է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը:
Կենտրոնի առաքելությունն առանց ծնողական խնամքի մնացած աղջիկներին աջակցության տրամադրումն է: Այն ապահովում է շուրջօրյա խնամք իր սաներին` տրամադրելով կեցավայր և հոգալով նրանց սոցիալական ու կրթա-դաստիարակչական խնդիրները։ Կենտրոնն ըստ անհրաժեշտության համապատասխան աշխատանք է իրականացնում նաև աղջիկների ընտանիքների հետ։
Կենտրոնում «Մեր Հույս» բարեգործական հիմնադրամի (ԱՄՆ) աջակցությամբ գործում է 2 ծրագիր` 8–16 և 16–21 տարիքային խմբերի համար: «Կիսաանկախ կյանք» (16–21 տ․) ծրագրի նպատակն է պատրաստել աղջիկներին անկախ, ինքնաբավ կյանքի:
Կենտրոնի շահառուների համար ստեղծվում են հնարավորություններ՝ ուսանելու ՀՀ բուհերում և միջին մասնագիտական հաստատություններում: Աղջիկները ներգրավված են նաև կենտրոնի կողմից կազմակերպվող բարեգործական տարբեր ծրագրերում:
Տնօրեն՝ Նունե Գեղամյան
Հասցե՝ ք․ Երևան, Ահարոնյան 2/2
Հեռ․՝ +374-10-201–928